ԳԻՐ

«Ցնցոտիների մեջ մարդուն էի տեսել, միգուցե՝ թագավորին…». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

ատերազմը մեզ էլ էր հասել: Չափավոր էլ չէինք կարողանում սնվել, ինչ ճարում էինք, այն էլ ուտում էինք, ոչինչ չէինք շռայլում, ամեն ինչ արժեքավոր էր դարձել բոլորի համար: Մարդիկ կորցրել էին աշխատանքը՝ աղքատացել, ամեն ունեցած հինը պահում էին ավելի նեղ օրվա համար. կոշիկ, շոր, գլխարկ, վերարկու և այլ քուրջ ու փալասից մինչև ավտոմեքենա ու ավտոբուս:

«Ոչ թե երեք, այլ՝ հինգ...». ԱԼԲԵՐՏ ՈՍԿԱՆՅԱՆ

Դե, դու գիտես դրան՝ այդ ոչ բարով բժշկուհուն՝ Միլային… Եվ իմ որձուկը հալվե՜ց, աչքերը փայլեցի՜ն, նստեց բազմոցին ու սկսեց ուտել հայացքով։ Սա էլ կպել պոկ չէր գալիս, սարքով ճնշումն էր չափում… Որձուկս էլ լրիվ կորցրեց իրեն, մեկ էլ ասում է ինձ, որ բժշկուհու և բուժքրոջ համար թեյ սարքեմ… Լավ էր՝ հրաժարվեցին…

«Թիթեռը...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Նա՝ հազիվ չորս տարեկան ամենափոքր քույրս, ոտքի թաթերին ձգված՝ պատուհանից դուրս էր նայում, իսկ գարնան մեղմ անձրևից հետո պայծառ արևը սկսել էր օդը տաքացնել։ Մեղուները  օդում սկսել էի գժություններ անել, դեռ նոր-նոր տրաքած բողբոջների վրա պար էին բռնել։ Փոքրիկը ինչ-որ բան էր փնտրում տնամերձի տարածքում, թե՞ աշխարհին էր նայում, միգուցե գիշերը իր երազում տեսածն էր փնտրում, ոչ ոք չէր կարող ասել։ Բայց կարծես թե փնտրում էր ինչ-որ հրաշալի, լինելիության սահմանի վրա գտնվող, իր համար անբացատրելի բան։

«Ինչո՞վ լցնեմ քեզ...». ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Բայց ես պարտավոր չեմ քեզ հասկանալ... Դեմքդ տարօրինակ մի մակերես է, որտեղ անդունդներն ավելի շատ են, քան գագաթները... Նայում եմ անդունդներից մեկին, հետո մյուսին, ու մեջս ցանկություն է առաջանում ապտակել քեզ...

«Երեքնոցը...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Հեռվից նկատեցի այդ կնոջը, որին պիտի հանդիպեի: Աբովյան փողոցն էր, անցուդարձ անողներ, մեքենաների աղմուկ, պաղպաղակ վաճառողներ և այլ բաներ: Ասֆալտը հալվում էր, կանանց կրունկները խրվում էին ձյութի մեջ: Նա հետ ու առաջ էր քայլում մայթի ստվերոտ կողմով ու եզրաքարերի վրայով: Սպասեցի մինչև նա հակառակ կողմ կգնար, հետ կշրջվեր և նորից ետ կգար դեպի իմ կողմը, որ նոր մոտենայի:

«Հեքիաթին պիտի հավատալ։ Բայց ոչ երբեք՝ հեքիաթներին...». ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

Երեխա ժամանակ քանոնի էի երազում գնալ։ Ամենաքնքուշ նվագարաններից էր իմ՝ երբևէ տեսած։ Կոնֆետների տուփի վրա ռետինե լարեր էի անցկացնում, ամրացնում՝ ինչպես այդ գործիքն է, ու մատներով հարվածելով՝ փորձում երաժշտություն ստանալ։ Հանկարծ բացահայտեցի, որ լարերի ձգվածության աստիճանից է կախված ստացածս հնչյունների որակը։ Երբեմն ռետինները կտրվում էին, ու հարվածում դեմքիս ու մատներիս. բայց ցավ չէի զգում, որովհետև դա իմ սխրանքն էի համարում։

«Կարոտն ու Սերը չպիտի թողնեինք...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Ի՞նչ կարող ես անել, էն մարդը, որ իր մեջ Կարոտն ու Սերը ուներ՝ մեզնից հետ է մնացել, կամ մենք ենք շտապել առաջ անցել իրենից՝ կարոտի ու սիրո կարևորությունը անտեսելով։

«Գետնի տակի արքաները...». ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

Այո, սա Թբիլիսին է: Իմ առաջին ճիչը լսած քաղաքը:

«Վանաձորը...». ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

Կիրովական, Վանաձոր, երկրաշարժ, Անուշ Սարգսյան, գրականություն, պատմվածք, գրող, աղետի գոտի, վարչապետ,

«Քրոնիկոն...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Իսկ ոստիկանությունում այլ բարքեր են, գիտե՛ք։

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ