ԳԻՐ

««Խելակորույս աշխարհը» ինչպես որ տեսա...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

Ապա ինձ տեղափոխեցին աշխատելու կանանց բաժանմունքում: Այստեղ ևս, նույն զգացումներն էին, առաջին տպավորությունը. չէ՞ որ սրանք նորմալ, առողջ կանայք են, ի՞նչ գործ ունեն հոգեբուժարանում:

«ՄԵՌՆՈՂԻՆ ինչ, թե փող չկա». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Դե, չքավոր մարդիկ կային, որ էս մեր հեղափոխական, պատերազմական վիճակներից օգտվելով, տունուտեղի տեր դարձան, ոմանք պալատներ էլ ձեռք գցեցին, իհարկե՝ հասարակության անտարբերության հաշվին։ Բայց դե, ինքը մնաց իր տան մեջ, թեպետ օր ու գիշեր միտինգներից տուն չէր գալիս, այսինքն շատ ակտիվ քաղաքական կյանքով էր սկսել ապրել էդ տարիներին, և անօգուտ։ Ինքը տուն ուներ, որ ասեմ, ու մի երազանք։

ՀԱՄԱՐՅԱ որսորդական պատմություն

Զբոսայգում, որտեղ երեկոյան ուշ ժամերին, երբ աղմուկն ու փոշին քիչ նոսրանում են, դուրս եմ գալիս զբոսնելու, հաճախակի հանդիպում եմ անշուք հագնված մի ծեր, տարիքից չորացած ու փոքրացած կնոջ, որը նույնպես պտտվում է շատրվանի շուրջը։

Ծննդյանս օրն իսկի պետքս էլ չի

Իմ տնկած այգին արդեն չկա։ Քառորդ դար առաջ պատերազմը քշեց տարավ, տունն էլ հետը։ Հիմա էլ, երբ պտղակալած ծառ եմ տեսնում, ցանկություն է առաջանում պտուղները քաղել, լցնել ծոցս ու վազել դեպի մայրս՝ քաղածս ցույց տալու համար։

«Բանաստեղծ պետս ու...տատը». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Թե ինչու ինձ իր տաղանդի մասին հայտարարություն արեց, չեմ կարող ասել։ Կամ, խոսքի օրինակ, ասենք, մյուս աշխատողին էլ էր այդպես ներկայացե՞լ, որը բավական հետաքրքիր, անզավակ մի օրիորդ էր, ինձնից շուտ էր աշխատանքի ընդունվել, կարճ շրջազգեստ էր հագնում, ինքն էլ՝  ներշնչո՜ղ։ Միգուցե և ասե՞լ էր։

ԱՆՄԱՀԱԿԱՆ խնձորը

Երեխա էի, տնամերձի հողամասում սկսել էի մրգատու ծառեր տնկել։ Գնացել էի մեկից տնկիներ խնդրելու։ Որ տեսակից ուզեցի՝ տվեց ծերունին։ Խնձորի տնկի էլ ուզեցի։

«Աստծուց ու թագավորից էլ մեծ...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Լինում է թե չի լինում, մի թագավորություն է լինում։ Էդ թագավորությունում մի շատ աղքատ մարդ է ապրելիս լինում։ Էս մարդը ունենում է չի ունենում, մի մինուճար տղա է ունենում։ Որ գալիս է տղայի ամուսնանալու ժամանակը, էս մարդը ինքն իրեն միտք է անում, թե տղաս Աստծո պարգևն է մեզ, պետք է գնամ թագավորին խնդրեմ, որ ինքն էլ ներկա գտնվի տղայիս հարսանիքին։

«ԼԵՆԻՆ ս նամի...»

Մի անգամ էլ, երբ թերթում էի «Կոլխոզնիկ» ամսագիրը, մի էջի կեսի չափով երկրի՝ ՍՍՀՄ-ի դրոշն էր նկարված, վրան գրված՝ «Լենին ս նամի»։ Մեր պատմության ուսուցչուհին էլ էր նման մի բան ասել հայերենով՝ Լենինը մեզ հետ է։ Որոշեցի մայիսի մեկի աշխատավորների օրվան ստեղծագործաբար մոտենալ։ Կավիճը լավ ներծծեցի կարմիր տուշի մեջ և մեր գոմեշի աջ ու ձախ կողմերի վրա կարմիրով դրոշը մուրճ ու մանգաղով նկարեցի ու սպիտակով վրան մի կողմի վրա հայերենով գրեցի՝ Լենինը մեզ հետ է, իսկ մյուս կողմում ռուսերեն՝ «Լենին ս նամի»

«Ամեն ինչ անցողիկ ա, պահն ա՝ հիասքանչ»

Ինչո˜վ ասես չի զբաղվի անգործ մարդը: Երբ աշխատանք, զբաղմունք չկա, ո˜վ ասես քաղաքականությամբ չի հետաքրքրվում: Հաճախ ինձ թվում է, որ մենք ՝ հայերս, քաղաքագիտության բնագավառում  բացառիկ ունակությունների տեր ենք:

«Սասնա ԾՈՒՌԸ». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Նրանք եկան շատ անսպասելի։ Սկզբից գյուղի գզիրը երևաց, հետո ինչ-որ բաներ բարձած ավանակներ մտան մեր՝ հորեղբորս ու մեր մի ազգականի ընդհանուր ընդարձակ բակը։ Այնուհետև, ավանակների հետևից՝ նրանց քշողները, քշողների հետևից՝ կանայք ու երեխաները, իսկ ամենավերջում՝տղամարդիկ։ Ավանակներից մի քանիսի մեջքին զանազան իրեր կային բարձած, մի քանի ավանակների մեջքին` նախշազարդ խուրջինների ամեն մի թայի մեջ մի-մի երեխա բարձած, որոնց միայն գլուխներն էին երևում։ Շատվոր էին նրանք, նման չէին նրանց, որոնք ապրանքափոխանակության համար ինչ-որ բան էին բերում մեր բակը։

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ