ԳԻՐ

«Առաջին անգամ ինձ տղամարդ գրկեց...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Կեսօրից հետո գալիս էր մի ժամ, որ կամաց-կամաց ձգվում էինք «Միջանցահովիկ», «Առագաստ», «Կազիրյոկ» կամ «Երևան» հյուրանոցի սրճարան, որտեղ հավաքվում էին Անիմանալին, Բաբելոնի աշտարակ կառուցող ճարտարապետը և իր շինարարական պռարաբն ու պատշարները, Հռոմը պաժառ տվողն ու Շեքսպիրի գերեզմանափորը, Օթելլոն ու Դեզդեմոնան, Էդիպուս արքան ու վերլուծողը, Սարոն ու Անուշը, Ռևազի ոչխարները մորթողներն ու ուտողները, տազիկի մեջ լողացողն ու լողացնողը, ղուշբազ միլիցեն, բնական գիտություններից՝ Խելոք մաթեմատիկոսն ու Չաղ ֆիզիկոսը, քանդակագործն ու քարտաշը, նկարիչն ու կտավ ներկողները, գիրք գրողն ու տպագրիչը, կրթված ու անկիրթ ակադեմիկոսները, անդաստիարակին դաստիարակողը, կրթվողն ու կրթվածը, թուջ ու պողպատ ձուլողները, մտածողներն ու դրանից զուրկերը, հոգևոր կյանքով ապրողներն ու աշխարհիկ կյանքով ապրող հոգևորականները, աշխատասերներն ու անբանները, հյուրասիրողներն ու հյուրասիրվողները, հայրենական պատերազմ չտեսած, բայց  դոշներին շքանշանները կախ՝ հերոսները, դատավորներն ու մատավորները, ֆլանը-ֆստանը, կոմսոմոլներն ու կոմունիստները, պրոլետարը և այլք, որոնք անցուդարձ անողներ էին:

«ԺԻՐԱՅՐ ԱՆԱՆՅԱՆ. Էդիպյան բարդույթից դեպի հոմերյան քրքիջներ...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

60-ականների հեքիաթային Երևանը... Զնգզնգոցով գնացող-եկող ալվան տրամվայներ, մայթերին ձյան ճերմակ գորգի վրա նեոնային լույսերի գույնզգույն, պերոժնու կրեմի նման ախորժաբեր խաղ, գարնան լուսաբացին նոր ջրած ասֆալտի զգլխիչ բուրմունք, իրիկնային քամիներից ծառերի սաղարթների կախարդական խշշոց և բարեկամներ, ազգականներ, այցելուներ ամեն օր՝ սպասված ու սիրելի... Մեր մանկության քաղաքը:

«Ո՞ւմ համար է նա երգում, հայրիկ». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Երբ նրա ձայնը լսեցի, հասկացա, որ հայրենասեր մարդ է: Ազատության հրապարակում մինչ այդ լսածս հայրենասիրական ոգով ճառասացների նման մեզ ահ չէր տալիս ու մահու չափ վախեցնում, և ոչ էլ նրանցից մեկնումեկի ձայնին նման էր: Նրանց թողնես՝ մահվան սպառնալիքներ տան ու վերջ: Սա՝ չէ, նրանց նման չի: Ազնիվ զայրույթի, հայրենիքի փրկության ու անկախության կոչով դիմող էդ տեսակ սրտաշարժ ու ապշեցուցիչ մտահոգությամբ շաղախված  ձայն՝ ուղղված հայրենիքի փրկությանը, երբեք լսած չկայի: Շատ արտիստիկ շարժուձև ուներ՝ իր խոսքերին համահունչ և բեմական, բայց երևում էր, որ դերասան չի:

«Նա 106 տարեկան էլ ծնվել էր…». ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Տարիներդ անցան, բայց դու հավերժ մնացիր քո սիրելի ժողովրդի սրտում․․․ Ծնունդդ շնորհավոր, բոլոր ժամանակների ու գալիք դարերի ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ:

«Քեզ սիրեցի...». ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ինչպես պտղի մաշկն է գրկում պտղին՝ քեզ սիրեցի... Ինչպես լույսը ՝ առավոտին, Ինչպես ծովը՝ կետին...

«Լինել և... չլինել». ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ուրախանալու ի՞նչ կա, որ այդպես ատամներդ ամբողջությամբ բացել՝ ցուցադրում ես... Աշխարհը քանդվում է՝ դու ծիծաղում ես ախր... Դե ծիծաղի՛ր, տեսնենք վերջում ո՞վ է ծիծաղելու...

«ՍԵՐԸ՝ թանգարանում...». ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Երեկոյան ժամերն արդեն աշխատանքային երկար օրից հետո` նարնջի կեղևները դանակով մանրացնելու անիմաստ պահեր էին... Մի հիմար ու թեթև կինո դիտելու հաճույքի մեկ կամ երկու ժամ, խոնավ լվացքը ջեռուցիչի վրա շարելու պարտականություն, պարապը՝ քաղցր շոկոլադով լցնելու փորձ, ֆեյսբուքի գլխապտույտ առաջացնող գրառումների և լուսանկարների գերություն, և քուն, որը հանգստի համար չէ, այլ գիշերը ցերեկից բաժանող անգիտակից վարագույր։

«Հին գորգը». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

Դու, որ գարնան ցեխը ոտքերիդ կպած, ձմռան ձյունոտ կոշիկներդ հագիդ ներս էիր մտնում ու ոտատակ տալիս, աչքդ չտեսա՞վ, որ ես ոտաբոբիկ եմ գորգի վրա: Չտեսա՞ր Հայաստան անունը վրան նախշած: Սա փալաս չի՛, Հայաստանն է մեր ոտքի տակ փռած, որ տան մեջ ծնվածը, մեծն ու փոքրը, օտարն ու յուրայինները, դու, ցեխոտ ու ձյունոտ ոտքերով տրորեցիք այնքան, որ Հայաստան անունից մի քանի տառ մնաց:

«Հավաքարարի իրական կյանքը...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մայրաքաղաքի արագ  սննդի ցանցերից մեկում է աշխատում տիկին Սեդան: Թեև արդեն վաթսուն տարեկան է դառնալու՝ մտքում իրեն բժշկուհի է պատկերացնում՝ սպիտակ խալաթով, ապաքինվող հիվանդի մահճակալի կողքին: Սակայն ստիպված է կրել այլ խալաթ՝ հավաքարարի՝ կարմիր-կապույտ-շագանակագույն գծերով:

«էրգիրը նրանցն է, մերը՝ լուսանկարներն են...». ԺԱՆՆԱ ՂՈՉԻԿՅԱՆ

Վերջապես ես էլ, հաղթահարելով ցավս, վախերս, զզվանքս ու ատելությունս, գնացի Մըր էրգիր՝ ուխտի: Մեր Երկիր, բայց ուխտի, որովհետև այն մեզ համար պատմական ցավոտ հիշողությունների սրբավայր է:

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ